Գնդակոծվել է ՌԴ Բելգորոդի մարզի Օկտյաբրսկի գյուղը, 2 մարդ վիրավորվել է

Վնասվել է բնակելի չորս տուն, բեկորներն ընկել են թեթև մարդատար ավտոմեքենայի վրա, նշել է մարզպետը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինայի հրետակոծության հետևանքով Բելգորոդի մարզի Օկտյաբրսկի գյուղում երկու խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Այս մասին հայտնում է ՌԴ Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«ՈւԶՈւ–ի գնդակոծության տակ է հայտնվել Բելգորոդի մարզի Օկտյաբրսկի գյուղը։ Երկու խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Բեկորային տարբեր վնասվածքներով տղամարդկանց նույնընթաց մեքենայով տեղափոխել են Օկտյաբրսկիի շրջանային հիվանդանոց։ Բուժօգնություն ցուցաբերելուց հետո տուժածներին տեղափոխում են Բելգորոդի №2 քաղաքային հիվանդանոց», – իր Telegram ալիքում նշել է Գլադկովը։
Մարզպետը հայտնել է նաև, որ նախնական տվյալներով, բնակելի չորս տուն ու մարդատար ավտոմեքենա է վնասվել։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։