Պատիվ ունեցողը չէր ստորագրի կանոնակարգը․լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոքուշացած չէ՞ ակցիան, քանի որ փաստաթուղթն արդեն վավերացված է։
Շարժման ակցիան նախագահի նստավայրի մոտ՝ ընդդեմ սահմանազատման կանոնակարգի ստորագրման է։
Այսօր հայտնի դարձավ, որ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքը:
Նախագահի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից պարզ է դառնում, որ այն ստորագրվել է հոկտեմբերի 24-ին, բայց հրապարակվել այսօր։
Հայկական կողմի հրապարակումից հետո գրեթե միաժամանակ Ադրբեջանը ևս հայտարարեց, որ Իլհամ Ալիևը նույնպես ստորագրել է կանոնակարգը։