Բանակցային գործընթացին ու Փաշինյան –Ալիև կազանյան վերջին հանդիպմանն անդրդարձել է նաև ԱԺ–ի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Դաշնակցական գործիչը Հայաստանի գործող իշխանությունների շտապողականությունը պայմանագրի ստորագրման հարցում պայմանավորել է առաջիկա ընտրությունների գործոնով։
«Այս իշխնություններին մի թուղթ է հարկավոր, որ կարողանան դա ցույց տալ համայն հայությանը, որ` մենք խաղաղության դարաշրջան, ինչպես ասացինք, ստացանք և սա մեր մեծագույն պատմական նվաճումն է»,– ասել է Ռուստամյանը` հավեելով, որ ցանկալի փաստաթուղթը ստանալուց հետո իշխանությունը արդեն կփորձի ժամանակացույց ճշտել, թե երբ գնալ ընտրությունների։