Մեղք է այդ փաստաթուղթը խաղաղության պայմանագիր անվանելը. Հայկ Մամիջանյան

Sputnik
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ Երևանի ու Բաքվի միջև բանակցվող փաստաթուղթը իրականում «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական քարոզարշավի մի մասն է։
«Մեղք է այդ փաստաթուղթը խաղաղության պայմանագիր անվանելը»,– ասել է Մամիջանյանը։
ԱԺ–ում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչներն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձել են Փաշինյան–Ալիև երեկվա շփումներին ու խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորության հարցին։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը վերահաստատել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը օր առաջ ստորագրելու իշխանության դիրքորոշումը, նույնիսկ դրա` ոչ ամբողջական համաձայնեցման դեպքում։