ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը Փաշինյանին անհրաժեշտ էր նախ Ալիևի հետ կոնտակտի համար․ Սուրենյանց

Կազանյան երեկվա հանդիպումից առաջ Հայաստան–Ադրբեջան վերջին հանդիպումը նախարարների մակարդակով էր տեղի ունեցել հոկտեմբերի 18-ին, Ստամբուլում, «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի հերթական հանդիպման շրջանակներում։
Sputnik
Ըստ ամենայնի, ինչ-որ նախնական պայմանավորվածություններ կային, որ Փաշինյանը ԲՐԻԿՍ-ում հանդիպելու է Ալիևի հետ․ Sputnik Արմենիային ասել է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը։«Ամեն դեպքում չեմ բացառում, որ ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովը նրան առաջին հերթին անհրաժեշտ էր հենց Ալիևի հետ ինչ-որ կոնտակտ ունենալու համար»,- ասել է Սուրենյանցը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Կազանում ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպում են անցկացրել։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն` պայմանավորվել են շարունակել խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները՝ հնարավորին սեղմ ժամկետում այն վերջնականացնելու և կնքելու նպատակով։
Հատկանշական է, որ Փաշինյան–Ալիև պաշտոնական հանդիպամանը նախորդել էր երկու երկրների ղեկավարների ոչ պաշտոնական զրույցը` հենց կլոր սեղանի շուրջ, Մավրիտանիայի նախագահի ելույթի ժամանակ, երբ քննարկմանը միացել էին նաև երկու երկրների ԱԳ նախարարները։
Օրերս, պատասխանելով Երևան–Բաքու բանակցային հարթակի մասին հարցին, արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Երևանը նպատակահարմար չի համարում խաղաղության բանակցությունները «3+3» հարթակ տեղափոխելու առաջարկը:
Միաժամանակ, սակայն, փաստ է, որ թե՛ այս, և թե՛ ԲՐԻԿՍ–ի գագաթաժողովի ընձեռած հնարավորություններն օգտագործվում են բանակցային երկկողմ հանդիպումներ անցկացնելու համար։