Ոչ ոք մեծ պատերազմ չի ուզում. Պուտինը՝ Մերձավոր Արևելքի հակամարտության մասին

Վլադիմիր Պուտին
Ռուսաստանի նախագահն ավելի վաղ կոչ էր արել դադարեցնել բռնությունները Մերձավոր Արևելքում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը շահագրգռված չէ Մերձավոր Արևելքում հակամարտության սրմամբ, ոչ ոք մեծ պատերազմ չի ցանկանում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս մասին հայտարարել է Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովից հետո կայացած ասուլիսի ժամանակ։
«Մենք շատ մտահոգված ենք, թե ինչ է կատարվում տարածաշրջանում։ Ով ինչ ասի, Ռուսաստանը շահագրգռված չէ, որ հակամարտությունը խորանա։ Ռազմավարական առումով մենք դրանից ոչինչ չենք շահի, միայն նոր խնդիրներ կտեսնենք», - հայտարարել Է Պուտինը։
Ինչպես նշել է ՌԴ նախագահը, ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակում կայացած խոսակցությունները վկայում են, որ տարածաշրջանում ոչ ոք չի ցանկանում հակամարտության ընդլայնում և ինչ-որ մեծ պատերազմ։
Նա հավելել է՝ Մերձավոր Արևելքում հակամարտության սրացում չի կարելի թույլ տալ։
«Պետք է աշխատել նաև Իսրայելի հետ, որը, պետք է խոստովանել, անցյալ տարվա հոկտեմբերին ահաբեկչական գործողության բախվեց։ Այդ պատճառով պետք է շատ հանգիստ, ուշադիր վերլուծել իրավիճակը, ոչ մի դեպքում անհամաչափ պատասխաններ չտալ այդ ահաբեկչական գործողություններին», – ասել Է Պուտինը։
Ինչ վերաբերում է Իրանին օգնելուն, ապա, ըստ Ռուսաստանի ղեկավարի, Մոսկվան սերտ շփումների մեջ է և իր դերը տեսնում է իրավիճակի կարգավորման համար պայմաններ ստեղծելու և փոխզիջումներ որոնելու մեջ:
Ավելի վաղ Կազանում ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովի եզրափակիչ նիստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել դադարեցնել բռնությունները Մերձավոր Արևելքում և կենսական օգնություն տրամադրել տուժածներին: Ռուսաստանի առաջնորդի տեսանկյունից` անհետաձգելի խնդիրն անշուշտ մերձավորարևելյան խնդիրն ամբողջությամբ լուծելու համար համալիր քաղաքական գործընթաց սկսելն է։
Ռուսաստանին սպառնալն անիմաստ է, դա մեզ միայն առույգացնում է. Պուտին