ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik․ Վլադիմիր Կարապետյանը հետ է կանչվել Ուկրաինայում և Մոնղոլիայում ՀՀ դեսպանի պաշտոնից և դեսպան նշանակվել Իտալիայում (նստավայրը՝ Հռոմ)։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
ՀՀ նախագահի այլ հրամանագրերով Ռուբեն Սողոյանը նշանակվել է Իրաքում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Բաղդադ), իսկ Արմեն Սարգսյանը` Եգիպտոսում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Կահիրե)։
Բուլղարիայում ՀՀ դեսպան է նշանակվել Ծովինար Համբարձումյանը, իսկ Լաոսում` Սուրեն Բաղդասարյանը։
Հիշեցնենք` Վլադիմիր Կարապետյանը Ուկրաինայում դեսպան էր նշանակվել 2021 թ. հունիսի 1-ին` 3 տարով։