Ռուսաստանին սպառնալն անիմաստ է, դա մեզ միայն առույգացնում է. Պուտին

ՌԴ նախագահն ամփոփել է ԲՐԻԿՍ-ի16-րդ գագաթնաժողովի և ԲՐԻԿՍ+ ձևաչափով քննարկումների արդյունքները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանին սպառնալն անիմաստ է։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս մասին հայտարարել է Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովից հետո կայացած ասուլիսի ժամանակ։
«Ում ասես կարելի է սպառնալ։ Ռուսաստանին սպառնալն անիմաստ է, քանի որ դա մեզ միայն առույգացնում է», - ասել է նա։
ԲՐԻԿՍ երկրների գագաթնաժողովը պետությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվում է Կազանում հոկտեմբերի 22-24-ը: Կազմակերպության նախագահի պաշտոնը 2024 թվականի հունվարի 1-ից զբաղեցնում է Ռուսաստանը` արդարացի գլոբալ զարգացման և անվտանգության համար բազմակողմանիության ամրապնդման կարգախոսի ներքո:
ԲՐԻԿՍ-ը միջպետական միավորում է, որը ստեղծվել է 2006-ին Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի կողմից, 2011-ին Հարավային Աֆրիկայի Հանրապետությունն է ընդգրկվել կառույցում:
2024 թվականի սկզբից ԲՐԻԿՍ-ին են միացել նաև Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան։
Ոչ ոք մեծ պատերազմ չի ուզում. Պուտինը՝ Մերձավոր Արևելքի հակամարտության մասին