Պոզնանում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը կարող է փակվել նոյեմբերի սկզբին. Լեհաստանի ԱԳՆ

ՌԴ դեսպանատունը Վարշավայում
Լեհաստանը պետք է լքեն Պոզնանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության 10 աշխատակիցներ՝ 3 դիվանագետ, 5 վարչատեխնիկական աշխատակից, ինչպես նաև 2 աշխատակից, որոնք պետք է հավատարմագրվեին երկրում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի - Sputnik. Պոզնանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը կարող է փակվել նոյեմբերի սկզբին։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, լրագրողներին հայտնել է Լեհաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Պավել Վրոնսկին։
Ավելի վաղ Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել էր, որ հետ է կանչել Պոզնանում Ռուսաստանի հյուպատոսության աշխատանքի համաձայնությունը, և որ դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցները Լեհաստանի տարածքում կճանաչվեն «անցանկալի անձ»: Նա պարզաբանել է, որ դա կապված է Վրոցլավ քաղաքում իբր ռուսական հատուկ ծառայությունների հանձնարարությամբ հրկիզումներ ծրագրած դիվերսանտի ձերբակալման մասին իր հայտարարության հետ։ Ընդ որում, նա ոչ մի ապացույց չի ներկայացրել։
Վրոնսկին հավելել է, որ դեռ տեղյակ չէ, թե կոնկրետ երբ կփակվի Պոզնանում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը, բայց ենթադրել է, որ դա կարող է տեղի ունենալ նոյեմբերի սկզբին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լեհաստանը պետք է լքեն Պոզնանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության տասը աշխատակիցներ՝ երեք դիվանագետ, հինգ վարչատեխնիկական աշխատակից, ինչպես նաև երկու աշխատակից, որոնք պետք է հավատարմագրվեին երկրում:
Մեկնաբանելով Լեհաստանի ԱԳՆ-ի որոշումը ՝ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան «ցավոտ պատասխան» կտա:
Լեհաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևն այսօր ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ ռուսական կողմն այդպես էլ պաշտոնական նոտա չի ստացել Պոզնանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության աշխատանքը դադարեցնելու մասին: