ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի, Sputnik - Խաչիկ Չախոյան. Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրում «Նոան» մրցակցի հարկի տակ 0։1 հաշվով պարտություն կրեց ավսստրիական «Ռապիդից»։
«Ռապիդ ՖԱ-ի խաղացող Մամադու Սանգարեն և «Նոայի» ֆուտբոլիստ Մաթեուս Այասը Վիեննայում խաղի ժամանակ
© Sputnik
Խաղի մեկնարկում «Նոան» շատ համարձակ էր գործում, ու եթե Մաթեուս Այասի հարվածից հետո գնդակը չանդրադառնար մրցակցից, դժվար է ասել, թե ինչպես կավարտվեր դրվագը։ Մեր թիմը շատ մոտ էր հաջողության արդեն 5-րդ րոպեին։ Ամեն ինչ շատ լավ էր սկսվել, բայց խաղի 14-րդ րոպեին մեր թիմի պաշտպան Գուդմունդուր Տորարինսոնը լուրջ վնասվածք ստացավ ու փոխարինվեց։
«Նոայի» դարպասապահ Օգնեն Չանչարևիչը որսում է գնդակը «Ռապիդ» -«Նոա» հանդիպման ժամանակ
© Sputnik
«Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան «Ռապիդ Վիեննա» և «Նոա Երևան» հանդիպման ժամանակ
© Sputnik
Խաղի 31-րդ րոպեին «Նոայի» դարպասապահ Օգնեն Չանչարևիչը մի քանի վայրկյանում նախ փրկեց մեր թիմին Նենադ Ցվետկովիչի հարվածից հետո, ապա վրիպեց՝ դարպասից դուրս գալով, և Դիոն-Դրենա Բելյոն առաջ մղեց «Ռապիդին»։ Նույն ֆուտբոլիստը մինչև ընդմիջում կարող էր և կրկնապատկել ավստրիական թիմի առավելությունը, բայց վրիպեց շատ նպաստավոր դիրքից։
Ընդմիջումից հետո «Նոան» ակտիվացավ, ու մրցակցի դարպասին վտանգավոր պահեր սկսեցին հաճախակի առաջանալ։ Բայց դե «Ռապիդն» էլ չէր բավարարվում ձեռք բերածով ու ձգտում էր նոր հաջողության հասնել։ Երկու թիմերն էլ հաշվի մեջ փոփոխություն մտցնելու լավ հնարավորություններ ունեցան։ Խաղը մոտենում էր ավարտին, բայց ավսստրիական թիմի օգտին աշխատող նվազագույն առավելությունը ուժի մեջ էր։ Մերոնք պարտվեցին 0։1 հաշվով։
Ասել, որ «Նոան» վատ հանդիպում անցկացրեց ճիշտ չէ, չնայած սխալներ ու վրիպումներ մեր թիմի ֆուտբոլիստները թույլ տվեցին։ Ասել, որ «Նոան» լավ հանդիպում անցկացրեց, նույնպես չի կարելի, ամեն դեպքում պարտությունը նույնիսկ գերազանց խաղի պայմաններում արդեն իսկ վատ է։
Игроки "Рапид" радуются забитому голу во время матча между командами Rapid Vienna (Австрия) и Noah Yerevan (Армения) на стадионе Allianz Arena (24 октября 2024). Венa
© Sputnik
Հաջորդ հանդիպումը «Նոան» անցկացնելու է Անգլիայում, որտեղ նոյեմբերի 7-ին մեր թիմի մրցակիցն է լինելու «Չելսին»։