ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելական հետախուզության՝ «Մոսադի» ղեկավար Դավիդ Բարնեան հոկտեմբերի 27-ին կմեկնի Դոհա՝ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար ղեկավար Ուիլյամ Բըրնսի և Կատարի վարչապետ Մուհամմեդ բեն Աբդերահման Ալ Թանիի հետ Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պահվող պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունների վերսկսման տարբերակները քննարկելու: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակի աշխատակից Դմիտրի Գենդելմանը։
«Հանդիպմանը կողմերը կքննարկեն ՀԱՄԱՍ-ի գերությունից պատանդներին ազատելու շուրջ բանակցությունների վերսկսման տարբերակներ, որոնք ձևավորվել են վերջին փոփոխությունների հետևանքով»,- ասել է նա։
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելն էլ ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական գործողություն սկսեց, որը շարունակվում է մինչ օրս։