Լիբանանում հայ չի սպանվել․ Արեանը հերքել է ժամեր առաջ իր տարածած լուրը

Այսօր նույն Արեանը հայտնել էր, որ Լիբանանում հայ է զոհվել, և նա «Հզբոլլահի» անդամ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik․ Լիբանանում հայ չի սպանվել։ Այս մասին հայտնել է լիբանանահայ մեկնաբան Սագօ Արեանը՝ հերքելով ժամեր առաջվա տեղեկությունը։
Նշենք, որ այսօր Արեանը հայտնել էր, որ Լիբանանում հայ է զոհվել, որը «Հզբոլլահի» անդամ է։
«Տեղեկությունը լիովին անհիմն է. դա տարածել եմ՝ հիմնվելով համացանցի տարբեր աղբյուրների վրա»,-գրել է նա։
Հիշեցնենք` Իսրայելը հոկտեմբերի 1-ից Լիբանանի հարավում ցամաքային գործողություն է իրականացնում «Հզբոլլահի» ուժերի դեմ և շարունակում հրթիռակոծել հարևան երկիրը, որտեղ արդեն ավելի քան 2 հազար մարդ է զոհվել, ավելի քան մեկ միլիոն անձ փախստական է դարձել: Չնայած կորուստներին (այդ թվում՝ հրամանատարական կազմում)` «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է մղում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:
Իսրայելը նշում է, որ ռազմական արշավի գլխավոր նպատակն է պայմաններ ստեղծել հյուսիսի 60 հազար բնակիչների վերադարձի համար, որոնք մեկ տարի առաջ տարհանվել են «Հզբոլլահի» կողմից պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանն աջակցելու համար սկսված գնդակոծությունների պատճառով: