ԿԽՄԿ-ն կապի մեջ է Ստեփանակերտում մահացած հայուհու ընտանիքի հետ

Կազմակերպությունը պատրաստ է նպաստել հետագա քայլերի իրականացմանը, որոնց կարիքը կունենա ընտանիքը և որոնք կհամաձայնեցվեն իշխանությունների հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի– Sputnik. ԿԽՄԿ-ն կապի մեջ է Ստեփանակերտում մահացած Վերա Աղասյանի ընտանիքի հետ, Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Պատկան մարմինները մեզ հայտնել են Լեռնային Ղարաբաղում մնացած հայուհու մահվան մասին։ Մենք կապի մեջ ենք նրա ընտանիքի հետ։ ԿԽՄԿ-ն՝ որպես մարդասիրական կազմակերպություն, պատրաստ է աջակցել հետագա ցանկացած քայլի, որը կպահանջի ընտանիքը, և որը կհամաձայնեցվի իշխանությունների հետ», - ասել է Ամատունին։
Ավելի վաղ հայտնել էինք Ստեփանակերտում մնացած հայուհի Վերա Աղասյանի մահվան մասին: 70-ամյա կնոջ մահվան պատճառ է ճանաչվել սիրտ-թոքային սուր անբավարարությունը, որը զարգացել է թոքային զարկերակի թրոմբոզի հետևանքով: