Կառավարությունն ընդունեց պատգամավորների առաջարկը. ՀՀ քննչական կոմիտեն հաշվետու կլինի ԱԺ–ին

Խորհրդարանում իր գործունեության տարեկան հաշվետվությունը ներկայացնում է ՀՀ կառավարությունը, սակայն խորհրդարան չեն գալիս քննչական և հակակոռուպցիոն կոմիտեների, ինչպես նաև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ղեկավարները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն և մի շարք այլ գերատեսչություններ, որոնք տարեկան հաշվետվություն չեն ներկայացնում ՀՀ Ազգային ժողով, չի բացառվում, որ օրենսդրական համապատասխան փոփոխություններից հետո սկսեն անել դա: Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում նման փոփոխությունների առաջարկով հանդես են եկել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՔՊ–ական պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Արսեն Թորոսյանը:
Բոլոր դեպքերով կան կարգապահական վարույթներ. Փաշինյանը` Աղազարյան–Քյարամյան կոնֆլիկտի մասին
Պատգամավորների առաջարկն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ Այն կներկայացվի ԱԺ` քննարկման և վավերացման։
Այժմ խորհրդարանում իր գործունեության մասին տարեկան հաշվետվությունը ներկայացնում է ՀՀ կառավարությունը, սակայն գործադիր մարմնի կազմում չընդգրկված մի շարք գերատեսչություններ չեն մասնակցում այդ հաշվետվությանը: Դրանց թվում են ՀՀ քննչական կոմիտեն, հակակոռուպցիոն կոմիտեն, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։
Առաջարկվում է այդ մարմինների ղեկավարներին նախարարների հետ հավասար հրավիրել ԱԺ` տարեկան հաշվետվությունների։
Զոռբայության բախումների վառ դրսևորում․ Քոչարյանը՝ Աղազարյան–Քյարամյան միջադեպի մասին