ՖԻՖԱ–ի թարմացված աղյուսակում Հայաստանը 99-րդ տեղում է

Հայաստանի ազգային հավաքական
ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակը բաղկացած է 138 ազգային հավաքականից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik․ ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային թարմացված աղյուսակը, որում Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է երեք հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 99-րդ տեղը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Վարկանիշային աղյուսակում Արգենտինան պահպանել է առաջատարի դիրքերը։ Երկրորդ տեղում Ֆրանսիան է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Իսպանիայի հավաքականը։
Չորրորդ հորիզոնականում Անգլիան է, իսկ լավագույն հնգյակը եզրափակում է Բրազիլիան։
Բրազիլիային հաջորդում են Բելգիայի, Պորտուգալիայի, Նիդեռլանդների, Իտալիայի հավաքականները։ Լավագույն տասնյակը եզրափակում է Կոլումբիայի հավաքականը։
Նշենք, որ վարկանիշային աղյուսակը բաղկացած է 138 ազգային հավաքականներից։ Աղյուսակի վերջին՝ 138-րդ տեղում Ֆարերյան կղզիների ազգային հավաքականն է։
Նախորդ աղյուսակում Հայաստանը 96-րդն էր։
ՀՖՖ նախագահը չի պատրաստվում հրաժարական տալ. նա հայտարարություն է արել