Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո Վլադիմիր Պուտինն անդրադարձել է հայ-ադրբեջանական թեմային

Sputnik
Երևանը Բաքվին առաջարկել է սահմանային և մաքսային հսկողության պարզեցված ընթացակարգերի մեխանիզմներ Նախիջևանի հետ կապի համար: Նիկոլ Փաշինյանը «Խաղաղության խաչմերուկ»-ի և տարածաշրջանի ճանապարհների ապաշրջափակման մասին է խոսել Կազանում, ԲՐԻԿՍ+ լիագումար նիստում։
Փաշինյանի ելույթին արձագանքել է Ռուսաստանի նախագահը՝ կարևոր համարելով, որ Հայաստանը դրական է վերաբերվում Ադրբեջանի և տարածաշրջանի այլ երկրների հետ գործակցությանը։