«Ինչու պետք է չշտապենք, որ լավ բանը շուտ լինի»․ ԱԺ փոխնախագահը՝ խաղաղության համաձայնագրի մասին

Sputnik
Ազգային Ժողովում հայ-ադրբեջանական Խաղաղության համաձայնագրին և հայ-թուրքական հարաբերություններին է անդրադարձել փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Նա ևս մեկ անգամ կրկնել է, որ անում են ամեն ինչ՝ խաղաղության պայմանագիրը օր առաջ կնքելու և ապաշրջափակումը օր առաջ իրականություն դարձնելու համար։
Դիտարկմանը, թե Հայաստանը կարծես շտապում է կանոնակարգը վավերացնելու հարցում, Ռուբինյանն արձագանքել է՝ «ինչու պետք է չշտապենք կամ չուզենանք, որ լավ բանը շուտ լինի»: