Արդարադատության նախարարությունն առաջարկում է՝ եթե մինչև ձայների հաշվարկի ավարտը հայտարարվի արտակարգ կամ ռազմական դրություն, և արդյունքները գրանցվեն արձանագրությունում, ապա ընտրական գործընթացը կկասեցվի։ Այն վերսկսելու համար անհրաժեշտ կլինի նոր քվեարկություն կազմակերպել։
Ինչ հետևանքներ կարող է ունանալ այս փոփոխությունը մանավանդ հետընտրական փուլում` զանգվածային դժգոհության ակցիաների դեպքում։ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ Sputnik Արմենիան զրուցել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանի հետ։