Հայացքը դեպի Արևմուտք ուղղելով` Հայաստանը գնում է դեպի նոր պատերազմ. Արման Բոշյան

Sputnik
Հետխորհրդային տարածքում Արևմուտքը կարծես, որոշակի անհաջողությունների բախվում։ Մոլդովայում թեև ի վերջո Եվրաանդամկցության հանրաքվեն դրական ավարտ ունեցավ, բայց ակնհայտ էր, որ դա «ականջներից քաշած» արդյունք էր։
Հիմա հերթը Վրաստանինն է։ Մեր հարևանը տարիներ առաջ էր հայացքն ուղղել դեպի Եվրոպա, բայց այդպես էլ չհասավ վերջնարդյունքի։ Այսօր նախընտրական Վրաստանում Եվրամիություն, թե Ռուսաստան երկընտրանքը դարձել է ներքին պառակտման պատճառ։ Ինչ կլինի կիրակի` քվերակության ժամանակ և, որ ամենակարևորն է` ինչ է սպասվում հետընտրական Վրաստանին` փորձագետների կանխատեսումները միանշանակ չեն։
Եվ նույնիսկ Ուկրաինայում մարդիկ հասկացել են, որ երբեք չեն դառնա ՆԱՏՕ–ի կամ Եվրամիության անդամ։ Իսկ Հայաստանի համար ի՞նչ է նշանակում Արևմուտքի այս անհաջողությունները հետխորհրդային տարածքում: Թեմայի շուրջ զրուցել ենք քաղաքագետ Արման Բոշյանի հետ։