ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Այսօր 13 պետություն ԲՐԻԿՍ-ի գործընկեր երկրի կարգավիճակ ստացան Կազանում:
Միավորման գործընկեր երկրներ դարձան Ալժիրը, Բելառուսը, Բոլիվիան, Թաիլանդը, Թուրքիան, Ինդոնեզիան, Կուբան, Ղազախստանը, Մալայզիան, Նիգերիան, Ուգանդան, Ուզբեկստանը և Վիետնամը:
Այդ պետություններն առայժմ չեն ծրագրում դառնալ միավորման լիիրավ անդամ։
ԲՐԻԿՍ երկրների գագաթնաժողովը պետությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվում է Կազանում հոկտեմբերի 22-24-ը: Կազմակերպության նախագահի պաշտոնը 2024 թվականի հունվարի 1-ից զբաղեցնում է Ռուսաստանը` արդարացի գլոբալ զարգացման և անվտանգության համար բազմակողմանիության ամրապնդման կարգախոսի ներքո:
ԲՐԻԿՍ-ը միջպետական միավորում է, որը ստեղծվել է 2006-ին Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի կողմից, 2011-ին Հարավային Աֆրիկայի Հանրապետությունն է ընդգրկվել կառույցում:
2024 թվականի սկզբից ԲՐԻԿՍ-ին միացել են նաև Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան։