Վրաստանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ երկրում պետական հեղաշրջում է նախապատրաստվում

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ երկրում կա խումբ, որը պետական հեղաշրջում է պատրաստում հոկտեմբերի 26-ին նախանշված խորհրդարանական ընտրություններից հետո։
«Բոլոր նշանները վկայում են, որ գոյություն ունի (Վրաստանում – խմբ.) խումբ, որը հեղաշրջման է պատրաստվում (խորհրդարանական ընտրություններից հետո – խմբ.)», – լրագրողներին ասել է Պապուաշվիլին։
Նրա խոսքով` հեղաշրջում է ծրագրվել նաև ավելի վաղ` 2020 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։ Այս անգամ Վրաստանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ չարագործները դիտորդական ՀԿ–ների օգնությամբ պատրաստվում են ընտրությունների անցկացման վերաբերյալ կեղծ զեկույցներ նախապատրաստել, որպեսզի Վրաստանում «հերթական անկարգությունների համար սուտ պատրվակ» ստեղծեն։
ԵՄ-ին Վրաստանի ինտեգրման գործընթացը կասեցվել է. դեսպան
«Պատրաստվում են իշխանությունը զավթել հակաժողովրդավարական ճանապարհով և դրան են միացել են տեղի դիտորդական կազմակերպությունները», – հավելել է խոսնակը։
Վրաստանում խորհրդարանական ընրտությունները կանցկացվեն հոկտեմբերի 26-ին։ Իշխող կուսակցությունը իշխանության ղեկին է արդեն 12 տարի։ Նրա հիմնական հակառակորդներն են համարվում ընդդիմադիր 4 կուսակցություններ։ Խորհրդարան անցնելու համար նրանց անհրաժեշտ է հաղթահարել 5-տոկոսանոց շեմը։
Վրաստանում այնուամենայնիվ ուզում են հասնել Սալոմե Զուրաբիշվիլիի իմպիչմենտին