Վարդենիսում ոսկու ապօրինի արդյունահանում կատարած անձից կբռնագանձվի շուրջ 344 միլիոն դրամ

2020 թվականի հունվարի 29-ին վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով դատարանը որոշել էր կարճել քրեական գործը, սակայն հետագայում գործը կրիկին քննության էր ենթարկվել Հակակոռուպցիոն դատարանի կողմից և վերաբացվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում ոսկու հանքանյութի ապօրինի արդյունահանում կատարած անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 327.5 միլիոն դրամ՝ որպես պետությանը պատճառված վնասի փոխհատուցում, ինչպես նաև 16.3 միլիոն դրամ պետական տուրք: Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը։
«Դատախազության հայցադիմումը 2024 թվականի հոկտեմբերի 2-ին ամբողջությամբ բավարարվել է Հակակոռուպցիոն դատարանի վճռով»,-նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ հարուցված քրեական գործերով պարզվել էր, որ 2017 թվականին Վարդենիս քաղաքի բնակիչ Վ.Ա.-ն, առանց օգտակար հանածոյի արդյունահանման համապատասխան թույլտվության, Վարդենիս համայնքի տարածքում կատարել էր ոսկու հանքանյութի ապօրինի արդյունահանում, որի հետևանքով պետությանը պատճառվել էր 327.5 միլիոն դրամի վնաս:
Ավազի ապօրինի արդյունահանմամբ պետությանը պատճառված վնասից մոտ 78,5 միլիոնը վերականգնվել է
2018 թվականի դեկտեմբերի 27-ին Վ.Ա.-ի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել էր իրավասու դատարան: Վ.Ա.-ին առաջադրվել էր մեղադրանք՝ ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու համար:
2020 թվականի հունվարի 29-ին վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով դատարանը որոշել էր կարճել քրեական գործը:
2020 թվականի մարտի 20-ին Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ պահանջելով Վ.Ա.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 327.5 միլիոն դրամ:
Չորս տարի շարունակ տրավերտինի ապօրինի արդյունահանում է իրականացվել Արարատի մարզում
Հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 13-ի վճռով հայցադիմումը մասնակի բավարարվել էր և որոշվել էր Վ.Ա.-ից բռնագանձել 100 միլիոն դրամ:
Դատախազը 2024 թվականի հունվարի 16-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռի դեմ ներկայացրել էր վերաքննիչ բողոք, որը բավարարվել էր և գործն ուղարկվել էր նոր քննության: Նոր քննության արդյունքում Հակակոռուպցիոն դատարանի վճռով դատախազության հայցադիմումն ամբողջությամբ բավարարվել է: