ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, ելույթ ունենալով Կազանում ԲՐԻԿՍ գագաթնաժողովի ընդլայնված նիստում, հայտարարել է, որ անհրաժեշտ է կանխել ուկրաինական ճգնաժամի տարածումն ու թեժացումը։
«Մենք պետք է հավատարիմ մնանք պատերազմի երեք այնպիսի սկզբունքներին, ինչպիսիք են ռազմական գործողությունների թատերաբեմի ընդլայնում թույլ չտալը, էսկալացիա թույլ չտալը և սադրանքներ թույլ չտալը», - ասել է Սի Ծինփինը։
Նա հիշեցրել է, որ ուկրաինական ճգնաժամի ձգձգման համատեքստում Չինաստանը, Բրազիլիան և Գլոբալ Հարավի երկրները խաղաղության բարեկամների խումբ են ստեղծել։
Նրա խոսքով` այդ խումբը նպատակ ունի մեծ թվով ձայներ միավորել՝ ի պաշտպանություն խաղաղության:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։