ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ զորքը նոր բնակավայրեր է ազատագրել ԴԺՀ–ում։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Հարավային խմբավորման ստորաբաժանումները ակտիվ հարձակողական գործողությունների արդյունքում ազատագրել են ԴԺՀ–ի Սերեբրյանկա բնակավայրը։
«Կենտրոն» զորամիավորման ստորաբաժանումները ԴԺՀ–ում ազատագրել են Նիկոլաևկա բնակավայրը և շարունակել առաջխաղացումը հակառակորդի պաշտպանության խորքերը»,-հայտնել է ՊՆ–ն։
Սերեբրյանկան գյուղ է Սևերսկի Դոնեց գետի հարավային ափին` Սևերսկ քաղաքից դեպի արևելք։ Ավելի վաղ ՊՆ–ն հայտնել էր այս տարածքում Գրիգորովկայի և Վերխնեկամենսկիի գրավման մասին։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։