Հայ ըմբիշներն այսօր մնացին առանց մեդալների

Ըմբշամարտ. Արխիվային լուսանկար
Երեկ 97 կգ քաշային կարգում Հայկ Խլոյանը դարձել է աշխարհի չեմպիոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի - Sputnik. Մեր ըմբիշները Տիրանայում անցկացվող ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում այսօր պարտվեցին բրոնզե մեդալի համար գոտեմարտերում։
Նախ իրանցի մարզիկի հետ պայքարում 0-8 հաշվով պարտություն կրեց 63 կգ քաշային ըմբիշ Արման Վարդանյանը։ Իսկ հետո 130 կգ քաշային Ալբերտ Վարդանյանը 1։1 հաշվով պարվեց վրացի ըմբիշին։
Հիշեցնենք, որ երեկ 97 կգ քաշային կարգում Հայկ Խլոյանը եզրափակիչ գոտեմարտում 11։6 հաշվով հաղթեց բելառուս Աբուբակար Խասլանխանովին ու նվաճեց աշխարհի չեմպիոնի ոսկե մեդալը։