Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ղրիմում և Ռոստովի մարզում գիշերվա ընթացքում 14 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացվել

Զինծառայող
Ծովային ավիացիան Սև ծովում ոչնչացրել է Ղրիմի թերակղզու ուղղությամբ շարժվող 4 մոտորանավակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցները գիշերվա ընթացքում Ղրիմի և Ռոստովի մարզի տարածքում ոչնչացրել են 14 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«4 ԱԹՍ ոչնչացվել է Ռոստովի մարզի, 10 ԱԹՍ` Ղրիմի Հանրապետության տարածքում», - ասված է հաղորդագրությունում։
Բացի այդ, ծովային ավիացիան Սև ծովում ոչնչացրել է Ղրիմի թերակղզու ուղղությամբ շարժվող 4 մոտորանավակ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։