DDоS հարձակումներ ՌԴ ԱԳՆ–ի հարթակների վրա. Զախարովայի ճեպազրույցը հետաձգվել է

Մարիա Զախարովա
Մասնագետներն աշխատում են ռեսուրսների աշխատանքը վերականգնելու ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ գերատեսչության ինտերնետ հարթակների վրա լայնածավալ DDоS հարձակման պատճառով այսօրվա ճեպազրույցը հետաձգվել է։
«ԱԳՆ–ի ինտերնետ հարթակների վրա լայնածավալ DDоS հարձակումների պատճառով ճեպազրույցը տեղափոխում ենք ժամը 14:00–ին (ավելի վաղ այն նախատեսված էր Մոսկվայի ժամանակով 10.00–ին. խմբ.)», – ասել է նա։
ԱԳՆ–ի կայքն այս պահին չի բացվում բջջային սարքերից։
Զախարովան նշել է, որ մասնագետներն աշխատում են ռեսուրսների աշխատանքը վերականգնելու ուղղությամբ։