ԲՏԱ նախկին փոխնախարարն ընտրվեց ՀՌՀ անդամ

Ավետ Պողոսյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովը հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ ընտրեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին փոխնախարար Ավետ Պողոսյանին:
Փակ գաղտնի քվեարկությամբ նրա թեկնածությանը կողմ են քվեարկել ընտրությանը մասնակցած բոլոր 66 պատգամավորները:
Նշենք, որ Պողոսյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Պողոսյանն իր խոսքում նշեց, որ լրահոսի զգալի մասը կանոնակարգումից դուրս է, իսկ ոլորտի կարգավորման հարցը չափազանց կարևոր է: Թեկնածուն հույս հայտնեց, որ իր աշխատանքի արդյունքում խոսքի ազատության վիճակը կբարելավվի:
Հիշեցնենք, որ Ավետ Պողոսյանը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից ազատվեց այս տարվա հուլիսի 1–ին։ Այդ պաշտոնը նա ստանձնել էր 2022 թ. հունիսին։ Մինչ այդ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն էր։