ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. ԲՐԻԿՍ–ի երկրները համաշխարհային ՀՆԱ–ի մասնաբաժնով առաջ են անցել G7–ի երկրներից։ Կազանում ընթացող ԲՐԻԿՍ 16–րդ գագաթնաժողովի ժամանակ նեղ կազմով հանդիպումից հետո ընդլայնված նիստի ժամանակ այդ մասին ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Գնողունակության առումով 2024 թ. արդյունքներով ԲՐԻԿՍ–ի երկրների մասնաբաժինը պետք է կազմի 36,7 տոկոս։ ՌԴ նախագահի խոսքով` սա այն դեպքում, երբ G7–ի երկրների մասնաբաժինը 2023 թ. արդյունքներով կազմել է 30 տոկոս և հազիվ թե զգալիորեն կաճի 2024 թ.։
Պուտինը նշեց, որ ԲՐԻԿՍ–ի երկրների ներքին տնտեսությունների միջին աճը 2024–25 թվականներին, ըստ նախնական գնահատականների, կկազմի 3,8 տոկոս, մինչդեռ համաշխարհային ՀՆԱ–ի աճը նույն տարիներին գնահատվում է 3,2–3,3 տոկոս։
Հիշեցնենք, որ այժմ ԲՐԻԿՍ–ի կազմում ընդգրկված է 9 երկիր՝ Բրազիլիան, Եգիպտոսը, Հնդկաստանը, Իրանը, Չինաստանը, ԱՄԷ–ն, Ռուսաստանը, Եթովպիան, Հարավային Աֆրիկան: