ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողով. որ երկրներն ու կազմակերպություններն են մասնակցում համաժողովին

Կազանն ընդունում է ԲՐԻԿՍ-ի երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին:
Sputnik
Գագաթնաժողովին արդեն ժամանել են ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինը, Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամեդ բեն Զայեդ Ալ Նահյանը, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: Որոշ երկրներ ներկայացված են կառավարությունների ղեկավարների մակարդակով։ Բարձրաստիճան հյուրերը շարունակում են ժամանել Կազան: Սպասվում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ժամանումը։
Ընդհանուր առմամբ, գագաթնաժողովին կմասնակցեն 36 երկրների և 6 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառումը անցկացվում է հոկտեմբերի 22-24-ը։
ԲՐԻԿՍ-ը միջպետական միավորում է, որը ստեղծվել է 2006-ին՝ Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի կողմից, 2011-ից կառույցին անդամակցում է Հարավային Աֆրիկան: 2024 թվականի սկզբին ԲՐԻԿՍ-ին միացել են Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան։
1 / 16

ԲՐԻԿՍ 16-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ժամանած Վիետնամի վարչապետ Ֆամ Մին Տինի դիմավորման արարողությունը Կազանի օդանավակայանում:

2 / 16

Վիետնամի վարչապետ Ֆամ Մին Տինը Կազանի օդանավակայանում դիմավորման արարողության ժամանակ:

3 / 16

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Կազանի օդանավակայանում դիմավորման արարողության ժամանակ:

4 / 16

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Կազանի օդանավակայանում։

5 / 16

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը (ձախից՝ կենտրոնում) Կազանի օդանավակայանում դիմավորման արարողության ժամանակ:

6 / 16

Պատվիրակությունների ղեկավարների ժամանումը․ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Մուհամմեդ բեն Զայեդ Ալ Նահայան

7 / 16

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Կազանի օդանավակայանում։

8 / 16

Բանգլադեշի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Մոհամմեդ Ջաշիմ Ուդինը (աջից երկրորդը) Կազանի օդանավակայանում դիմավորման արարողության ժամանակ։

9 / 16

Ինդոնեզիայի ԱԳ նախարար Սուգիոնոն, որը ժամանել է ԲՐԻԿՍ 16-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, Կազանի օդանավակայանում դիմավորման արարողության ժամանակ:

10 / 16

Սերբիայի փոխվարչապետ Ալեքսանդր Վուլինը (աջից)

11 / 16

Լաոսի նախագահ Տհոնգլուն Սիսուլիտը (աջից՝ առաջին պլանում), որը ժամանել է ԲՐԻԿՍ 16-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, Կազանի օդանավակայանում դիմավորման արարողության ժամանակ:

12 / 16

Բոլիվիայի ԱԳ նախարար Սելինդա Սոսա Լունդան Կազանի օդանավակայանում դիմավորման արարողության ժամանակ:

13 / 16

Մավրիտանիայի նախագահ Մուհամեդ ուլդ աշ-Շեյխ Ալ-Գազուանին, որը ժամանել է ԲՐԻԿՍ 16-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:

14 / 16

Մոնղոլիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Գոմբոժավին Զանդանշատարը Կազանի օդանավակայանում դիմավորման արարողության ժամանակ:

15 / 16

Նիկարագուայի արտաքին գործերի նախարար Վալդրակ Լյուդվինգ Ջենտսկե Ուիտակերը Կազանի օդանավակայանում դիմավորման արարողության ժամանակ:

16 / 16

Մալայզիայի էկոնոմիկայի նախարար Մոհդ Ռաֆիզի բին Ռամլին Կազանի օդանավակայանում դիմավորման արարողության ժամանակ (աջից երկրորդը)։