Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր հրավիրված ճեպազրույցում անդրադարձել է Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում Ռուսաստանի մասնակցության մասին հարցին, նշելով, որ իրենք աշխատում են այդ ուղղությամբ։
«Ռուսաստանը շարունակում է Բաքվին ու Երևանին առաջարկել իր օգնությունը այս գործընթացում»․-հավելել է Զախարովան։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն օրերս լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ հանձնաժողովը չի շարունակում իր նիստերը։
«Մաքսային և սահմանային հսկողության գործառույթները պետք է լինեն լիարժեք և ինքնիշխան, որի պարագայում Հայստանը պատրաստ կլինի շարունակել քննարկումները»․-հստակեցրել էր Գրիգորյանը։