«ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելը կարևոր է Հայաստանի համար, քանի որ դրա օրակարգն ուղղակիորեն վերաբերում է մեր երկրին»․-Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Գտնում եմ, որ այնտեղ գտնվելը կարևոր է Հայաստանի համար։ Մանավանդ որ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը վերաբերում է Գլոբալ Հարավին, և դա ուղիղ առնչվում է Հայաստանին»․-ընդգծել է վարչապետը։
Փաշինյանը նաև կարևոր հնարավորություն է համարում գագաթնաժողովին Հայաստանի մասնակցությունը «Խաղաղության խաչմերուկը» ներկայացնելու համար։ Վարչապետը համոզված է, որ միջազգային հանրության շրջանում «Խաղաղության խաչմերուկի» նկատմամբ հետաքրքրությունն աճում է։
Նիկոլ Փաշինյանը Կազան է մեկնելու վաղն առավոտյան։