ՌԴ-ն արել է ամեն ինչ, որ աշխարհում ամրապնդի ԲՐԻԿՍի հեղինակությունը․Պուտին

Sputnik
«ԲՐԻԿՍ-ի անդամ պետությունների միջև պետք է խորացնել անվտանգության հարցերով քաղաքականության, էկոնոմիկայի և ֆինանսների, մշակութային և հումանիտար հարցերով փոխգործակցությունը»,-Կազանում ընթացող ԲՐԻԿՍ 16-րդ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ներկայացնելով այն 3 հիմնական ուղղությունները, որոնց ուղղությամբ պետք է աշխատեն։
Ըստ Պուտինի՝ Ռուսաստանն արել է ամեն ինչ, որպեսզի ամրապնդի աշխարհում ԲՐԻԿՍի հեղինակությունը, բարձրացնի նրա դերակատարությունը համաշխարհային հարթակներում։
«Արել ենք ամեն ինչ, որպեսզի միության նոր անդամ երկրների համար ապահովենք առավելագույն հարթ ու ամբողջական ինտեգրում»,-ընդգծել է Ռուսաստանի առաջնորդը։
Պուտինն առաջարկել է ԲՐԻՍԿ-ի անդամ երկրների ղեկավարներին նեղ կազմով քննարկել առավել արդիական խնդիրները, մտքեր փոխանակել միջազգային ասպարեզում ԲՐԻԿՍ-ի անդամ պետությունների համագործակցության, այդ թվում` տարածաշրջանային սուր հակամարտությունների շուրջ։