Թեկնածուների մոտ 80 տոկոսը հայտարարում են, որ գոհ են իրենց զբաղեցրած պաշտոնից․Սիմոնյան

Sputnik
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երեկ և այսօր առավոտյան արդարադատության նախարարի նոր թեկնածուների անուններ է քննարկել»․-Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ չցանկանալով մանրամասնել, թե ում թեկնածությունն է քննարկվել։
Հարցին, թե արդյոք սկզբունքայի՞ն է, որ թեկնածուն լինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Սիմոնյանը պատասխանել է, որ այդ հարցն էլ պետք է վերանայել։
«Կարծում եմ՝ պետք է հնարավորություն տանք թեկնածու ներկայացնել, որոնք այս պահին կամ ընդհանրապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ չեն։ Կարծում եմ՝ դա ճիշտ որոշում է, նման բազմաթիվ լավ փորձեր ունենք»,-ավելել է Սիմոնյանը։
Սիմոնյանի խոսքով՝ ներկայացված թեկնածուների մոտ 80 տոկոսը գալիս են և հայտարարում, որ գոհ են իրենց զբաղեցրած պաշտոնից և ուզում են շարունակել իրենց աշխատանքը։