Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վերջերս իր հարցազրույցներից մեկում անդրադառնալով Արցախի նկատմամաբ Ադրբեջանի սանձազերծած ագերսիային ասել է, թե Ադրբեջանն արեց Ղարաբաղում մի գործողություն, որի տակ ինքն ուներ ՄԱԿ-ի առնվազն 3-ից 4 բանաձև:
Երեկ արդեն իր այս հայտարարությանն անդրադառնալով, Սիմոնյանը պարզաբանել է, թե ինչ նկատի ուներ, ասելով, որ Ադրբեջանն իր գործողությունները Լեռնային Ղարաբաղում իրականացրել է միջազգայնորեն ճանաչված սկզբունքների հիման վրա` իր տարածքում։
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադառնալով Ազգային ժողովի նախագահի ասածներին, նշել է, որ Սիմոնյանի «բացատրությունը» որեւէ կերպ՝ մեղմ ասած ավելի հաջող չէ, քան բուն հայտարարությունը: Ըստ Բադալյանի` ադրբեջանական ագրեսիայի հիմքում չի եղել միջազգայնորեն ճանաչված որևէ սկզբունք:
«Ադրբեջանը չի ունեցել Արցախի հանդեպ ագրեսիայի ոչ մի միջազգայնորեն լեգիտիմ հիմք».-ընդգծել է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։