ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության Վորոնեժի մարզի արդյունաբերական ձեռնարկությունում հրդեհ է բռնկվել անօդաչու թռչող սարքի ընկնելու հետևանքով։ Այս մասին հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Գուսևը։
«Մարզի շրջաններից մեկում հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերը և էլեկտրոնային մարտական տեխնիկան հայտնաբերել և ճնշել են անօդաչու թռչող սարք, այն ընկել է արդյունաբերական ձեռնարկության արտադրամասի շենքի վրա։ Փոքր հրդեհ է բռնկվել։ Տեղում աշխատում են հրշեջ-փրկարարները»,- նշել է մարզի ղեկավարը իր Telegram-ալիքում։
Նախնական տվյալներով՝ զոհեր և վիրավորներ չկան։ Տարածաշրջանում անօդաչու թռչող սարքի հարձակման վտանգը պահպանվում է։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։