Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ զորքը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի Նովոսադովոյե բնակավայրը. ՊՆ

Խմբավորման ստորաբաժանումները հարվածներ են հասցրել կենդանի ուժին և ուկրաինական երեք բրիգադների տեխնիկային։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Ռուսական «Զապադ» զորամիավորումը վերահսկողության տակ է առել Դոնեցկի Նովոսադովոյե գյուղը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
««Զապադ» զորամիավորման ստորաբաժանումները ակտիվ և վճռական գործողությունների արդյունքում ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նովոսադովոյե բնակավայրը», – ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։
Դրանից բացի զորամիավորման ստորաբաժանումները հարվածներ են հասցրել կենդանի ուժին և ուկրաինական երեք բրիգադների տեխնիկային Խարկովի մարզի Նովոեգորովկայի շրջանում, ԴԺՀ–ի Տերնով, Տորսկոյե և Կրասնի Լիման բնակավայրերին, ինչպես նաև հետ են մղել Ուկրաինայի զինված ուժերի 14-րդ մեքենայացված բրիգադի գրոհային խմբի հակագրոհը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։