Մահացել է «Ֆիլիբուստա» առցանց գրադարանի ստեղծողը

«Ֆլիբուստա»-ի հիմնադիրը հայտնել էր օգնականով ինքնասպանության ծառայության դիմելու մտադրության մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Մահացել է «Ֆիլիբուստա» անվճար առցանց գրադարանի ստեղծողը (արգելափակված է Ռուսաստանում- խմբ.):
«Բարև ձեզ, կարծես թե հստակեցվեց իմ մահվան ամսաթիվը։ Եթե երկուշաբթի չգրեմ, ուրեմն աշխատել է։ Այդ դեպքում խնդրում եմ երեքշաբթի հրապարակել այս տեղեկությունը` պատմության համար և «Սթիվերին օգնելու համար» բոլոր դրամահավաքները կանգնեցնելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ «Ֆիլիբուստա»-ի ստեղծողը` Stiver կեղծանունով, հայտնել էր, որ ուղեղի քաղցկեղ ունի և ընդգծել էր, որ մտադիր է հոկտեմբերի 20-ին օգտվել օգնականոց ինքնասպանության ծառայությունից: Ընդ որում, նա նշել էր, որ սերվերների աշխատանքը վճարված է հաջորդ մի քանի շաբաթվա համար։
«Ֆիլիբուստա» նախագիծը մեկնարկել է 2009 թվականին։ Հարթակում հասանելի են ռուսերեն և այլ լեզուներով գրքեր: 2015-ի վերջին Մոսկվայի քաղաքային դատարանը որոշում կայացրեց «ընդմիշտ արգելափակել» Ռուսաստանում ամենատարածված տորենտ-թրեքերներից մեկը` Rutracker-ը, բավարարելով հեղինակային իրավունքի խախտման հայցը: 2016-ին Մոսկվայի քաղաքային դատարանը ընդմիշտ արգելափակեց առցանց գրադարանը։