ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Անցած տարվա հոկտեմբերից ի վեր Լիբանանի ուղղությամբ Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 2 530-ի: Այս մասին ասվում է Լիբանանի կառավարության արտակարգ իրավիճակների կոմիտեի հայտարարության մեջ:
Ըստ զեկույցի` վերջին 24 ժամվա ընթացքում Լիբանանի տարբեր շրջաններում իսրայելական հարվածներից զոհվել է 63 մարդ, վիրավորվել` 234-ը:
Իսրայելը հոկտեմբերի 1-ից Լիբանանի հարավում ցամաքային գործողություն է իրականացնում «Հզբոլլահի» ուժերի դեմ և շարունակում է հարևան երկրի օդային ռմբակոծությունները, ավելի քան մեկ միլիոն քաղաքացի դարձել է փախստական:
«Հզբոլլահը» ցամաքային մարտեր է վարում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը: