Կուրսկի մարզում ուկրաինական հրթիռներ և ԱԹՍ–ներ են խոցվել

Ուկրաինական հրթիռակոծության հետևանքները
Ուկրաինայի զինված ուժերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Կեսօրին Կուրսկի մարզի երկնքում 2 ուկրաինական հրթիռ և 3 անօդաչու թռչող սարք է խոցվել։ Տեղեկությունը Telegram–ում հայտնել է մարզպետ Ալեքսեյ Սմիրնովը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։