ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Անցած գիշերվա ընթացքում ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են 11 անօդաչու թռչող սարք Բրյանսկի մարզի, երեքը՝ Բելգորոդի, երկուսը՝ Կուրսկի, և մեկական անօդաչու՝ Տուլայի և Օրլովսկի մարզերի երկնքում։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Անցած գիշերվա ընթացքում ՌԴ տարածքի օբյեկտների նկատմամբ Կիևի ռեժիմի` անօդաչուների կիրառմամբ ահաբեկչական գրոհ իրականացնելու փորձի ժամանակ ՀՕՊ հերթապահ միջոցները ուկրաինական 18 անօդաչու են ոչնչացրել. 11 անօդաչու Բրյանսկի մարզի, երեքը՝ Բելգորոդի, երկուսը՝ Կուրսկի, և մեկական անօդաչու՝ Տուլայի և Օրլովսկի մարզերի երկնքում», – ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։