ԲՐԻԿՍ-ի գործընկեր պետությունների կարգավիճակին հավակնում է 13 երկիր․ Ուշակով

ՌԴ նախագահի օգնականի խոսքով՝ հարցը քննարկում են երկրների պատվիրակությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik․ Ներկայում տասներեք երկրներ հավակնում են ԲՐԻԿՍ-ի գործընկեր պետությունների կարգավիճակին: Այս մասին Ռուսաստանի «Առաջին ալիքի» եթերում հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Դա մեր երկրների պատվիրակությունների միջև խորհրդակցությունների թեմա է, հետագայում այդ ամենը կքննարկեն առաջնորդները», - ասել Է Ուշակովը։
Հիշեցնենք՝ ԲՐԻԿՍ գագաթնաժողովն անցկացվում է Կազանում հոկտեմբերի 22-24-ը: Միջոցառմանը մասնակցում են 33 միջազգային պատվիրակություններ, այդ թվում՝ 26 պետությունների ղեկավարներ: Թաթարստանի մայրաքաղաք ժամանելու համաձայնություն են տվել Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամապոսան, ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Լաոսի նախագահ Տխոնգլուն Սիսուլիտը և այլք: