Այնքան այս հարցը բարձրացրեցիք, Գրիգոր Մինասյանը երևի հոգնեց, գնաց. Կարեն Անդրեասյան

Sputnik
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը խորհրդարանի ընտրությանն է ներկայացրել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածուներին։
«Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանը, օգտվելով Անդրեասյանին հարց ուղղելու հնարավորությունից, հետաքրքրվել է Արդարադատության նախարարի պաշտոնից Գրիգոր Մինսյանի հրաժարականի, իրենց մտերիմ հարաբերությունների ու նաև համատեղ բիզնեսի մասին։
«Այնքան այս հարցը բարձրացրեցիք, Գրիգոր Մինասյանը երևի հոգնեց, գնաց»,– ընդդիմադիր պատգամավորրի հարցերին արձագանքել է Կարեն Անդրեասյանը։
Իր և Գրիգոր Մինասյանի ընկերության մասին հարցին ԲԴԽ նախագահը պատասխանել է, որ ընկերներ չի ընտրում նրանց պաշտոնից ելնելով։
«Մի' անհանգստացեք, բոլոր ընկերները տեղում են»,– ասել է նա։
Իսկ իր ղեկավարած խորհրդի համար, ըստ Անդրեասյանի, միևնույնն է, թե ով կլինի արդարադատության նախարարը։