Սննդային ակտիվ հավելումները դեղամիջոց չեն հանդիսանում. Մարգարիտա Բաբայան

Sputnik
Սննդային ակտիվ հավելումները դեղամիջոց չեն հանդիսանում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է սննդի հիգիենայի մասագետ Մարգարիտա Բաբայանը։ Նրա խոսքով` դեղերի և կենսաբանական ակտիվ հավելումների մեջ բաղադրիչի քանակը տարբեր է, տեխնիկական կանոնակարգերով դրանց քանակը կենսաբանական ակտիվ հավելումների համար այլ է, դեղերի համար` այլ։
«Նույն վիտամին C-ն վերցնենք. և՛ դեղ կա, և՛ կենսաբանական ակտիվ հավելում, նույնն էլ սիմետիկոնն ու մելատոնինը։ Այնպես որ դրանում վտանգավոր բան չկա, կենսաբանական ակտիվ հավելումները մարդու առողջության համար վտանգ չեն ներկայացնում»,– ասել է մասնագետը` մեկնաբանելով Հայաստանում գրանցված հավելումները ՌԴ–ում զանգվածաբար շրջանառությունից հանելու որոշումը։
Ռուսաստանյան մամուլում օրեր առաջ տեղեկություն հրապարակվեց այն մասին, որ Ռոսպոտրեբնադզորը շրջանառությունից հանվել է ՀՀ–ում գրանցված սննդային հավելումներ ավելի քան 118 000 փաթեթ:
Ըստ հաղորդագրության` ՀՀ–ից ներկրված հավելումներում հայտնաբերվել են սիմետիկոն (մետեորիզմը նվազեցնող դեղամիջոց) և մելատոնին (ցիրկադային ռիթմերը կարգավորող հորմոն) սինթետիկ հորմոններ, որոնք սննդային անհրաժեշտ գործոններ չեն և պետք է գրանցվեն որպես ինքնուրույն դեղամիջոցներ ու դեղագործական նյութեր: Այս հիմքով, ըստ Ռոսպոտրեբնադզորի, Հայաստանում գրանցված 48 սննդային հավելանյութերը չեն համապատասխանել Մաքսային միության պարտադիր պահանջներին: