Լիբանանահայեր ապրում են հույսով, որ լավ կլինի. Զարեհ Սինանյան

Sputnik
Լիբանանի տարածքում Իսրայելի պատերազմական գործողությունների մեկնարկից հետո Բեյրութ–Երևան ուղիղ չվերթով Հայաստան է ժամանել 870 լիբանանցի, որոնցից 410–ը չեն հեռացել Հայաստանից. Sputnik Արմենիային հայտնել է Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
«Համայնքում երկրից հեռանալու կամ Հայաստան գալու լուրջ տրամադրություններ դեռ չկան։ Մարդիկ ապրում են այն սովորական ռեժիմով, որն ի սկզբանե լավը չի եղել` անկայուն էլեկտրամատակարարում, անկայուն ջրամատակարարում, տնտեսական խորագույն ճգնաժամ, բայց այն հույսով, որ լավ կլինի»,– ասել է Սինանյանը։
Սեպտեմբերի 23-ին Լիբանանի տարածքում «Հըզբոլլահ»–ին Իսրայելի հայտարարած պատերամից 1 ամիս անց այդ երկրում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը պաշտոնական տվյալներով հասլ է 2.5 հազարի, ոչ պաշտոնական թիվը կրկնակի ավելի է։ Վիրավորներինը` հատել է 10 000–ի սահմանը։
Պատերազմական գործողություններն այս պահին հեռու են հայերով բնակեցված տարածքներից, և զոհերի մեջ լիբանանահայեր չկան։