ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik․ Գրոսմայստեր Արամ Հակոբյանը, չկրելով ոչ մի պարտություն, դարձել է «Pavlodar Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
«Արամը 10 հնարավորից վաստակեց 8 միավոր։ Շնորհավորում ենք Արամին՝ մաղթելով նոր հաղթանակներ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ մրցաշարին մասնակցել են 19 երկրների 94 շախմատիստներ, այդ թվում՝ 21 գրոսմայստերներ։