Լոռու մարզի հանդամասերից մեկում դիակ են հայտնաբերել

Լոռու մարզ
Որոնողական աշխատանքներին մասնակցել են նաև ոստիկանության ծառայողներ և գյուղացիներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik․ Լոռու մարզում՝ «Սուբլիս» կոչվող հանդամասում, դիակ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ գիշերը՝ ժամը 00:38-ին ճգնաժամային կառավարման կենտրոնը տեղեկություն է ստացել, որ քաղաքացին Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասի 7-րդ փողոցի տներից մեկից դուրս է եկել դեպի հարակից հանդամաս և չի վերադարձել։
Որոնողական աշխատանքներին մասնակցել են փրկարարներ, ոստիկանության ծառայողներ և 30 գյուղացի։ 69-ամյա Յ․Ռ․-ի դին հայտնաբերել են գյուղացիները։
Փրկարարները քաղաքացու դին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
Նոր Ուղի գյուղում վիճաբանությունն ավարտվել է 34-ամյա տղամարդու սպանությամբ