ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը երկու աստիճանով բարձրացել է Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում, որի թարմացված տարբերակը հրապարակվել է կազմակերպության կայքում։
Հոկտեմբերի 20-ին Խաչանովը հաղթեց Ալմաթիում կայացած ATP 250 մրցաշարում` եզրափակիչում պարտության մատնելով կանադացի Գաբրիել Դիալոյին։
Թարմացված վարկանիշում նա զբաղեցնում է 24-րդ տեղը։ Նախորդում 26-րդն էր։
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է իտալացի Յաննիկ Սինները։ Երկրորդ տեղում իսպանացի Կառլոս Ալկարասն է։ Լավագույն եռյակը եզրափակում է Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա)։ Լավագույն հնգյակում են նաև սերբ Նովակ Ջոկովիչը և ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդևը։