Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ–ը գիշերվա ընթացքում 18 ուկրաինական ԱԹՍ է խոցել ՌԴ մարզերում․ ՊՆ

ՌԴ ՊՆ
Միայն Ռոստովի մարզի տարածքում 11 անօդաչու թռչող սարք է խոցվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Ռուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցներն այս գիշեր 18 ուկրաինական անօդաչու թռչող սարք են որսացել և խոցել ռուսական տարածքում։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու հերթական փորձերը կանխվել են։ Հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցները ոչնչացրել և որսացել են ուկրաինական 18 անօդաչու թռչող սարք»,– ասված է հաղորդագրությունում:
Նշվում է նաև, որ դրանցից 11–ը խոցվել են Ռոստովի մարզի տարածքում, 4–ը ՝ Բրյանսկի, 2-ը՝ Կուրսկի, 1-ը՝ Օրյոլի։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։