Հանրաքվե Մոլդովայում. եվրաինտեգրման հակառակորդների թիվն ավելի մեծ է, քան կողմնակիցներինը

Հանրաքվե Մոլդովայում. եվրաինտեգրման հակառակորդների թիվն ավելի մեծ է, քան կողմնակիցներինը
Ընդդիմությունն ավելի վաղ քննադատել էր նման հանրաքվե անցկացնելու գաղափարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Մոլդովայում ընտրողների կեսից ավելին՝ 50,12 տոկոսը, դեմ է, որ երկիրը դառնա Եվրամիության անդամ։ Քվեաթերթիկների 98,02 տոկոսը մշակելուց հետո պարզ է դարձել, որ եվրաինտեգրմանը կողմ է քվեարկել ընտրողների 49,88 տոկոսը: Այս մասին են վկայում Մոլդովայի ԿԸՀ տվյալները։
Նշենք, որ հոկտեմբերի 20-ին Մոլդովայում միաժամանակ հանրաքվե և նախագահական ընտրություններ են անցկացվել։
Մերձդնեստրում, որտեղ հաշվել են արձանագրությունների 100 տոկոսը, եվրաինտեգրմանը դեմ է արտահայտվել ընտրողների 62,56 տոկոսը, կողմ՝ 37,44 տոկոսը: Գագաուզյան ինքնավարությունում, ըստարձանագրությունների 100 տոկոսի մշակման տվյալների, ընտրողների 94,84 տոկոսը դեմ է քվեարկել ԵՄ ինտեգրմանը, կողմ է արտահայտվել 5,16 տոկոսը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոլդովան ՌԴ-ում գտնվող իր քաղաքացիների համար (500 հազար մարդ) հատկացրել է ընդամենը 2 տեղամաս և 10 հազար քվեաթերթիկ։
Ինչպես հայտարարել է Ռուսաստանի ԿԸՀ ղեկավար Էլլա Պամֆիլովան, Մոլդովայի նախագահական ընտրություններում ՌԴ–ում գտնվող ընտրողներին փորձել են «ասեղի ծակով» անցկացնել։
«Եվրոպական «ժողովրդավարության» ջատագովների արձագանքը Մոլդովայի ընտրություններին` աչքերն ու բերանները փակեցին, խիղճները կորցրին.. Կամինչպեսերկու ընտրատեղամասի «ասեղի ծակով» փորձեցին անցկացնել կես միլիոն ընտրողի», - ասել է նա։
Մոլդովայի նախագահ ՄայաՍանդուն հայտարարել է, որ ընտրությունների և հանրաքվեի քվեարկության արդյունքները բացատրվում են նրանով, որ իբր ինչ-որ քրեական խմբավորումներ օտարերկրյա պետությունների հետ համատեղ 300 000 քվե են գնել:
Մոլդովայի դեմ դիվերսիա է իրականացվում. նախկին վարչապետը` ԵՄ երկրների մասին
Հիշեցնենք` ռուս–մոլդովական հարաբերությունները վատթարացան 2020 թվականի վերջին` նախագահ Մայա Սանդուի ընտրվելուց հետո, որը եվրոպամետ քաղաքականություն է վարում: Մոսկվան շարունակում է կոչ անել Քիշնևին հաշվի առնել քաղաքացիների շահերը և չխոչընդոտել Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումը: ՌԴ ԱԳՆ-ն Մոլդովայի իշխանություններին նաև խորհուրդ է տվել դադարեցնել հակառուսական հռետորաբանությունը և հայտարարել է, որ պատրաստ է պահպանել երկրների միջև բարեկամական կապերը։